«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պնդմամբ` Ադրբեջանը դատարանի որոշումը չի կատարել

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պնդմամբ` Ադրբեջանը դատարանի որոշումը չի կատարել
02.11.2020 | 21:42

Հայաստանի կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ, որոնք հիմնավորում են Ադրբեջանի կառավարության կողմից եվրոպական դատարանի 39-րդ կանոնի համաձայն այս սեպտեմբերի 29-ի անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու որոշումը չկատարելը՝ հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:


«Կառավարությունը դատարանին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից 2020-ի հոկտեմբերի 30-ին Ժնևում ձեռք բերված համաձայնությունը չկատարելու, խաղաղ բնակիչների և քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կլաստերային և քիմիական տարրեր պարունակող հրկիզող զինատեսակների օգտագործման մասին: Դատարանին է տրամադրվել Մարտունու, Մարտակերտի, Շուշիի, Մատաղիսի, Ասկերանի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբակոծության վերաբերյալ ֆոտո և վիդեո ապացույցներ:


Ավելին, ներկայացվել են նաև հավաստի ապացույցներ Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկաններ ներգրավվելու և մարտական գործողություններում նրանց մասնակցության վերաբերյալ: Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի նորմերի խախտումների համար», - ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 2088

Մեկնաբանություններ